...թե ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը՝ «Ես կարող եմ կանխատեսել ով կլինի Հայաստանի ապագա առաջնորդը, սակայն վախենամ հայտարարեմ, նա դժոխային օրեր ունենա», ուղղակի տակնուվրա է արել ողջ քաղաքական էլիտան:
... թե ՀՀԿ վերնախավում «միսկրծոցին» հասել է գագաթնակետին: Բանն այն է, որ թիմում այն կարծիքին են, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն «սղղալով» կանցնի, ու հիմա բոլորն անհանգիստ են, թե ինչպիսին է լինելու իրենց ապագան։
...թե չնայած ժամանակ առ ժամանակ ակտիվանում, բայց հետո մարում են խոսակցությունները, որ մշակույթի նախարարը հրաժեշտ է տալու պաշտոնին, այս անգամ ամեն ինչ ավելի լուրջ է:
...թե Զարուհի Փոստանջյան-ԱԱԾ «հակամարտությունն» ամենևին էլ երկբևեռ չէ: Ի դեմս Զարուհու, ԱԱԾ-ն զգուշացումների «տարափ» է տեղացել ընդդիմադիր տիկնոջ թիկունքում կանգնած որոշ ուժերի գլխին:
...թե Ազգային ժողովում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների նախագծի «անփառունակ» քննարկումը մեծ անհանգստություն ու հիասթափություն է պատճառել «Փրկության ճակատին», ուր առանց այն էլ լուրջ հակասություններ կան։
...թե «Ոչ»-ի ճակատում հավաքված և Սահմանադրության փոփոխությունների դեմ պայքարող քաղաքական ուժերն այնքան էլ համերաշխ չեն: Չնայած «ոչի» հարցում նրանց միակարծությանը, այդուհանդերձ, ռազմավարության առումով բավականին մեծ տարաձայնություններ կան:
...թե չնայած խոսելու իր խոստմանը` սահմանադրական փոփոխությունների առիթով լռություն պահպանող Ռոբերտ Քոչարյանը և յուր հովանավորյալ Վարդան Օսկանյանը «խորասուզված» են սեպտեմբերին սահմանադրականի առնչությամբ բուռն միտինգներ կազմակերպելու գործընթացների մեջ:
... թե Վարդան Օսկանյանն առանձնապես մեծ սիրով չի ստեղծում իր ապագա կուսակցությունը, քանզի մինչ այս Վարդան Մինասիչի և նրա «բոսի» ձեռնարկած բոլոր փորձերը պսակվել են անհաջողությամբ: Օսկանյանն իր աչքի առաջ ունի նաև «փողերի լվացման» գործը, ինչը որևէ պատրվակով, որևէ պահի կարող է «տյունինգ» արվել։
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...